Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան

Բարև ձեզ ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։Ես գնացել եմ Գուրմե — Դուրմե շոկոլադի գործարան այնտեղ մենք շոկոլադ կերանք ու նայեցինք թե ոնց են շոկոլադ պատրաստում։ Մենք պատրաստեցինք և տեսանք թե ինչ ձևի կոնֆենտներ կան այսքանը հաջողություն։

Գուրմե-դուրմե շոկոլադի թանգարան

wide-b3e1e7dc20123a2b1cdc10e19f23b138

2007-ին հիմնադրված հայկական «Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը 2018-ի հոկտեմբերին Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ այցելուները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ:

«Գուրմե-Դուրմե»-ի ցուցասրահում այցելուն կարող է սեղմել պատին ամրացված կոճակը, եւ աշխատողը ներսից կբերի թարմ շոկոլադ՝ համտեսի համար։
Այստեղ կարելի է նաեւ աուդիո տարբերակով լսել շոկոլադի նախապատմությունը եւ ստեղծման փուլերը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսվում է նաեւ ապահովել ֆրանսերեն եւ իտալերեն թարգմանություն:

Ճամփորդություն Օշական-Աշտարակ

Վայր՝ ․ Արագածոտնի մարզ, Օշականի Մ․ Մաշտոցի անվան դպրոց, Աշտարակ քարե կամուրջ,  «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

Օր՝ Մարտի 22
Ժամ՝ 11:30 -18:00

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել շոկոլադի ստեղծման պատմությանը, նոր համագործակցություն սկսել Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հետ։

Պատասխանատուներ՝ Լուսինե Փաշայան, Մելինե Սիմոնյան Սոֆյա Գրիգորյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-2 դասարան
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

 

Նկարագրությունը

Մեկնում՝ ժամը 11: 30

Հանդիպում Մ․ Մաշտոցի անվան դպրոցում, թումանյանական ընթերցումներ, պարերգեր  երրորդ դասարանի սովորողների հետ (դասվար՝ Սոնյա Բադալյան)․ ժամը 12: 30 – 13:30

Միասնական քայլք Օշականի հնգաթև կամրջով, նախաճաշ․ ժամը՝ 13: 30 – 14:30

Այցելություն Աշտարակի սուրբ Սպիտակավոր եկեղեցի, քայլք քարե կամրջով․ ժամը՝ 15:00 – 16:00

Այցելություն Գորմե –Դուրմե շոլոկադի գործարան․ ժամը՝ 16:30 – 17:30

Տեղեկույթ

«Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը  Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ սովորողները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ: Գործարանում սովորողները  կպատրաստեն, կհամտեսեն, ինչպես նաև կփաթեթավորեն «Գուրմե-Դուրմե»-ի շոկոլադները։ Այնուհետև  կլսեն շոկոլադի նախապատմությունը և կծանոթանան ստեղծման փուլերին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Թումանյանական միասնական  ընթերցումներ

Ամենից լավ տունը

Թռչունի մտածմունքը

Ամպն ու սարը

Մարտը

Կանանչ ախպեր

Գետակը

Մանուկն ու ջուրը
Պարերգեր 

Կռունկ ծափ տուր ու թռի

Կաքավիկ

Գնացեք, տեսեք

Հոգևոր երգեր

Հայր Մեր

Առավոտ լուսո

Էկրանի նկար (4)

Իմ մայրիկը

Գիտե՞ս, որ իմ մայրիկը շատ լավն է,  որովհետև նա բարի է, ոչ ոքի չի նեղացնում, բոլորին շատ է սիրում, բայց եթե նրան մեկը նեղացնի, նա նրան չի սիրի։ Նա երբեք չի բարկանում, նա բացատրում է։ Ես նրան շատ եմ սիրում։

Untitled.png

Իմ ամենա-ամենա մայրիկին

Բարև իմ մայրիկ, ես քեզ սիրում  եմ, դու աշխարհի ամենալավ մարյիկն ես,   քեզնից լավ մայրիկ չկա աշխարհում։ Ես ուզում եմ, որ դու աշխարհի ամենասիրունը լինես,  որովհետև դու ամենալավն ես։ Ես քեզ այնքան եմ սիրում, որ ոչ ոք  քեզ այդպես չէր սիրի։  Մայրիկ,   ես ուզում եմ, որ դու ամեն օր ուրախ լինես,  որ միշտ առողջ լինես։ Մայրիկ, ես քեզ շատ-շատ եմ սիրում։ 

d584d5a1d680d5bfd5ab-8-1.png