Ճամփորդություն

Բարև, ձեզ ես Այսօր կասեմ,թե ուր եմ գնացել իմ դասարանի հետ Նոյեմբերի 20- ին։Մենք գնացել էինք Էրեբունի թանգարան։Իմ համար շատ հետաքրքիր էր այնտեղ քանի որ այնտեղ շատ հետագրքիր բաներ կար։Մենք սկզբում Գնացինք թանգարան և այնտեղ տեսանք  մի մեծ ամրոց Բայց նրան կպնել չի կարելի և նկարել չի կարելի որովհետև նակարող էր քանդվել կամ հալվել։Նա շատ մեծ էր բայց մենք թանգարանից հետո գնալու էնք այդ ամրոց:Մենք նունիսկ տեսել էինք փոքր պետք  եկող վեշեր և գինու կարաս և նա շատ մեծ է նրա մեջ լցնում էին գինի  հետո լցնում էին փոքր կարասների մեջ։Այնդեղ ես մի  քար տեսա դա սովորական քար չեր այ նրա վրան մի ձեռագիրով փորագրել էին բայց դա միհատ չեր այ միքանի հատ էր ես շատ չեմ խոսա ու կանցնեմ առաջ։

thumbnail_IMG_20191120_120848.jpgthumbnail_IMG_20191120_123032.jpg

Մենք հետո 282 աստիճան բարձրացանք Բայց անիմաստ չբարձրացանք մենք այնդեղ նախաճաշեցինք ու գտանք մի քար որի  վրան գրել էին մի մադիկ։Մենք նախաճաշելուց հետո գնացինք ամրոց որ տեղ մենքնայելու էինք  այդ ամրոցը։Ես ամրոցում շատ էի հոգնել։Մենք տեսանք ամրոցթում մի մեծ պատ որտեղ մրդիկ անիմաստ գրում,նկարում,տիպ կպցնում  ու այդպիսի բաներ էին անում մարդիկ,բայց պետք չի այդպիսի բաներ անել  բոլոր իրերներ հետ։

thumbnail_IMG_20191120_125031.jpgthumbnail_IMG_20191120_125104.jpg

Մենք հետո գնացինք Վարթավարի այգի մենք  այնդղ նունպես  նախաճաշեցինք խաղ էր խաղացինք ու ես տեսա Վարդավրի արեստական լիճը կամ Թոխմախի Գյոլը։Իմ ճանփորդություը ինձի շատ դուր  եկավ հաճողություն։

IMG_20191120_124554.jpgIMG_20191120_141203.jpg

 

 

 

Գիշերակաց դպրոցում

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ իմ դպրոցական գիշերակացի  մասին։Երբ բոլորը գնացին, դպրոցում մնացինք միայն մենք։ Մենք ընթրեցինք, իսկ հետո ուտելիքի մնացորդները տարանք ագարակ։ Բայց մինչ ուտելը, մենք օգնեցինք պարտիզպանին, նրա հետ ջրեցինք դպրոցի լանջերը և ծառերը։

 

Հետո մի քիչ ֆուտբոլ խաղացինք և եկան ընկեր Միքայելը և ընկեր Անդրանիկը։ Նրանց հետ մենք վրաններ սարքեցինք։Սկզբում աղջիկների համար, հետո տղաների։Մենք վրաններում պառկեցինք, հանգստացանք։

 

Հետո խաղացինք, նստեցինք վրաններում, բալ կերանք, մինչև եկավ Արամի հայրիկը, և մենք միասին խարույկ արեցինք ու կարտոֆիլ եփեցինք։ 

 

Հենց գիշեր եղավ, մենք գնացինք հյուրատուն ու այնտեղ որոշեցինք, թե ով որտեղ պիտի քնի։ Մենք քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք և շնորհավորեցինք Ալեքի ընկերոջ ծննդյան օրը։ Նա նույնպես մեզ հետ մնացել էր հյուրատանը։  Հետո նախաճաշեցինք ու գնացինք ճամփորդության։ Գիշերակացի մասին այսքանը, իսկ ճամփորդության մասին առանձին կպատմեմ։

Արշավ Ապարանի ջրամբար

Ամսաթիվը՝ հունիսի 62

Մեկնումը՝ ժ. 9։30 (Արևմտյան դպրոցից)

Ժամանումը՝ 16:30 (Մայր դպրոց, ավտոբուսների կանգառ)

Մասնակիցներ՝ 3.2 դասարան

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Ի․ Ջանազյան,

Օգնականներ՝ Մ. Սիմոնյան, Ս․ Գրիգորյան

Ծնողներ՝ Անգելինա Ալեքսանյան, Հեղինե Գոգրոյան, Ժաննա Բաբայան, Ռուզաննա Աբրահամյան

Վայրը՝  Արագածոտնի մարզ, գյուղ Ապարան

Նպատակը՝ Քայլարշավ դեպի  Քասաղ գետի վրա գտնվող  Ապարանի ջրամբար ( ժամերգություն նշված եկեղեցիներից մեկում․  Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս) :

Խնդիրները՝

Նախապատրաստական փուլ

Կուսումնասիրենք Հայաստանի մարզերի քարտեզը, կորոշենք, թե որ մարզում է գտնվում Ապարանը, որ քաղաքներն են Ապարանին կից քաղաքները, ինչ գյուղեր կան Ապարանում, տարածաշրջանում ինչ գետեր, ինչ լեռներ կան։

  • Մենակ կամ խմբով,  կհրապարակենք տեղեկատվական նյութեր Ապարանի, Ապարանի ջրամբարի մասին։
  • Կգծենք Երևան — Ապարան քարտեզը, որը նույնպես կհրապարակենք բլոգներում
  • Կծանոթանանք  Հունիսի 6-ի եղանակային կանխատեսումներին
  • Կկազմենք անհրաժեշտ պարագաների ցանկ
  • Կպատրաստենք արշավային ուսապարկերը

Ընթացք

  • Միասին կքայլենք, կմարզվենք, կօգնենք իրար։
  • Կհաշվարկենք անցած հեռավորությունը, կգրանցենք նաև ժամանակը
  • Կդիտենք շրջապատող միջավայրը, կլուսանկարեն
  • Կնախաճաշենք բացատում
  • Եկեղեցու բակում կկատարենք միջավայրի խնամք
  • Եկեղեցում կկազմակերպենք փոքրիկ ժամերգություն
  • Եկեղեցու բակում կամ բացատներից մեկում կերգենք Կոմիտասյան երգերից, Համբարձման և հարսանեկան երգեր

Ամփոփում

  • Բլոգների օրագիր բաժնում կպատմենք ճամփորդության մասին, կհրապարակենք մեր արած լուսանկարները։

 

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

 

Երգերի ցանկ

  • Եղնիկ
  • Կաքավիկ
  • Զարկ բոլոճիկ
  • Այլի հո
  • Ծառ ծաղկեցավ
  • Հայր մեր
  • Առավոտ լուսո
  • Անդաստան / հատված/

 

Հայաստանի մարզերի քարտեզ

map_arm

Արագածոտնի մարզի քարտեզ

222222222222

 

Երևան — Ապարան երթուղու քարտեզ

99999

  • Եղանակը հունիսի 6-ին Արագածոտնի մարզում6666

ճամբորդություն դեպի շրջված երազ

Բարև ձեզ,  ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։Մենք դասարանով այցելեցինք Հենրիկ Մալյան թատրոն։  Այնտեղ դիտեցինք  Շրջված  երազ ներկայացումը։ Այդ ներկայացման հեքիաթները  գրել է Դոնալդ  Բիսեթը։ Մենք այդ հեքիաթները կարդացել էինքմ  և ներկայացումը մեզ շատ դուր եկավ, որովհետև ծիծաղելի էր։Ներկայացման ժամանակ դերասանները մեր կողմ նետեցին ինքնաթիրներ , և մենք շատ ուրախացանք։Ներկայացման հերոսները շատ էին, իսկ դերասանները հինգն էին։ Առաջին հեքիաթը փղերի ընտանիքի մասին էր։ Հայր փղիկը մոռացել էր իր տղայի ծննդյան օրը։ Կային նաև ոստիկան և ձի, որոնք  քրտնած ապակու վրա նկարում էին ծիծաղելի դեմքեր,   բայց մի օր նրանք  դադարեցին այդպեսի բաներ անել։Մի հեքիաթն էլ  մի Կկար անունով գոճու մասին էր, որը  խնդրում էր  կախարդական աղբույրից,   որ ինքը թռչել կարողանա։ Կախարդական աղբյուրը կարող էր օգնել, բայց չօգնեց, քանի որ Իկարը ցանկանում էր մնալ գոճի, բայց թռչել իմանար, իսկ աղբյուրը կարող էր նրան ուղղակի թռչուն դարձնել։ Բայց Իկարին օգնեցին իր ընկերները։ Իկարը թռավ օդ և հետո ընկավ ջուրը։

Ինձ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Ճամփորդություն

Բարև մարտի 22- ին մենք   գնացել էինք ճամփորդության:Մենք գնացինք սկզբում Օշական  Մեսրոպ մաշտոցի անվան դպրոց, և հանդիպեցինք մյուս երրորդ դասարանցիներին, այնուհետև նստեցինք ավտոբուս և շարժվեցինք ընկեր Լուսինեի ծանոթներից մեկի տուն, որը շատ գեղեցիկ տիկնիկների շորեր էր կարում, իսկ նրա ամուսինը նկարիչ էր։ Դրանից հետո մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցին դեպի քասաղ գետ այնտեղ գտանք ճոճանակ և օրորեցին և նաև մենք ինքներս նստեցինք տղաներից մի քանիսը ֆուտբոլ խաղացին, իսկ աղջիկներից մի քանիսը ուռենու տերևներից զարդեր պատրաստեցին այնտեղ ժամանակը շատ ուրախ անցավ դրանից հետո նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի աշտարակ։ Աշտարակում տեսնք սուրբ կարմրավոր եկեղեցին և երգեցին մի քանի երգ եկեղեցուց դուրս ,մոմ վառեցինք և խաղացինք պահմտոցի։ Աշտարակում նաև գացինք Գուրմէ դուրմէ շոկոլադե գործարան և կերանք նրանց արտադրած շոկոլադը, այն շատ — շատ համեղ էր և մենք մեր ձեռքով փաթեթավորեցինք շոկոլադ։ Մեր ճամփորդությունը այսքանն էր։ Ցտեսություն․․․

Մատիրոս Սարյանի տուն — թանգարանում

Բարև սիրելի ընթերցողներ, այսօր  կպատմեմ թե ինչպես անցկացրեցի  Մատիրոս Սարյանի տուն — թանգարանում։ Ես նկատեցի, որ Մարիրոս Սարյանը ծնվել է 1880 թ․ — ին մահացել է 1972 — թ․ ին իդեպ ապրել էիննսուներկու  տարի։  Նա սկսել է նկարել տասնմեկ տարեկանից ամբողջ այդ ընթացքում հասցրել է նկարել  չորս հազար նկար և ունեցել է մեկ անավարտ նկար։ Ինձ հայտնի է, որ նա ճամփորդել է Եգիպտոս և ունեցել է մի նկար, որում նա Եգիպտոսի  գլխավոր  հերոսների հատ է, դրանք են Սվինքսը, Եգիպտական բուրգերը և ուղտը։ Նա երբ  վերադարձել է, նրա նկարները ուրիշ նավով են եկել և հրդեհի պատճառով այրվել են։ Նա Եգիպտոսից բերել է միքանի պետքական իրեր, դրանք էին իր կոստյումը, խալաթը, նկարչական միքանի պարագաներ, մի վազա և եգիպտական դիմակ։ Նա աուսնացել է Ղազարոս Աղայանի աղջկա հետ և ունեցել են երկու որդի՝ Ղազարոսը և Սարգիսը։ Ղազարոսին կոչել են պապիկի անունով և նա կոմպոզիտոր էր։ Մարտիրոս Սարյանի տունը այնքան էլ մեծ չէր։ Նրա հյուրասենյակում կար վեց աթոռ և  մեկ սեղան նաև նրանց տանը կար երկու դաշնամուր, որը պատկանում էր Ղազարոսին և նրանց սենյակի պատին կաված էր մի կարպետ։

Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան

Բարև ձեզ ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։Ես գնացել եմ Գուրմե — Դուրմե շոկոլադի գործարան այնտեղ մենք շոկոլադ կերանք ու նայեցինք թե ոնց են շոկոլադ պատրաստում։ Մենք պատրաստեցինք և տեսանք թե ինչ ձևի կոնֆենտներ կան այսքանը հաջողություն։

Ճամփորդություն Օշական-Աշտարակ

Վայր՝ ․ Արագածոտնի մարզ, Օշականի Մ․ Մաշտոցի անվան դպրոց, Աշտարակ քարե կամուրջ,  «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

Օր՝ Մարտի 22
Ժամ՝ 11:30 -18:00

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել շոկոլադի ստեղծման պատմությանը, նոր համագործակցություն սկսել Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հետ։

Պատասխանատուներ՝ Լուսինե Փաշայան, Մելինե Սիմոնյան Սոֆյա Գրիգորյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-2 դասարան
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

 

Նկարագրությունը

Մեկնում՝ ժամը 11: 30

Հանդիպում Մ․ Մաշտոցի անվան դպրոցում, թումանյանական ընթերցումներ, պարերգեր  երրորդ դասարանի սովորողների հետ (դասվար՝ Սոնյա Բադալյան)․ ժամը 12: 30 – 13:30

Միասնական քայլք Օշականի հնգաթև կամրջով, նախաճաշ․ ժամը՝ 13: 30 – 14:30

Այցելություն Աշտարակի սուրբ Սպիտակավոր եկեղեցի, քայլք քարե կամրջով․ ժամը՝ 15:00 – 16:00

Այցելություն Գորմե –Դուրմե շոլոկադի գործարան․ ժամը՝ 16:30 – 17:30

Տեղեկույթ

«Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը  Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ սովորողները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ: Գործարանում սովորողները  կպատրաստեն, կհամտեսեն, ինչպես նաև կփաթեթավորեն «Գուրմե-Դուրմե»-ի շոկոլադները։ Այնուհետև  կլսեն շոկոլադի նախապատմությունը և կծանոթանան ստեղծման փուլերին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Թումանյանական միասնական  ընթերցումներ

Ամենից լավ տունը

Թռչունի մտածմունքը

Ամպն ու սարը

Մարտը

Կանանչ ախպեր

Գետակը

Մանուկն ու ջուրը
Պարերգեր 

Կռունկ ծափ տուր ու թռի

Կաքավիկ

Գնացեք, տեսեք

Հոգևոր երգեր

Հայր Մեր

Առավոտ լուսո

Էկրանի նկար (4)

Դեպի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Դիտելու ենք Հ․ Թումանյանի <<Սուտլիկ Որսկանը>> ներկայացումը

Օրը՝ մարտի 1, սկիզբը՝ 11:00

Դպրոցից մեկնելու ենք ժամը 10:15

Դպրոց ենք վերադառնալու ժամը 12:45

Screenshot (1).png

Սահադաշտում

Բարև ձեզ, ես այսօր կատմեմ մեր ճամբորդության մասին։Ես գնացել էի սահադաշտ։Իմ համար շատ լավ էր,   ես 2 րդ  անգամ էի այնտեղ,  սկզբում չկարողացա սահել, բայց հետո կարողացա։Ես ընկնում էի,  բայց երբ ընկնում են,  հաջորդ անգամ ավելի  լավ են քշում։Այսօր այսքանը,  հաջողություն։