Գիշերակաց դպրոցում

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ իմ դպրոցական գիշերակացի  մասին։Երբ բոլորը գնացին, դպրոցում մնացինք միայն մենք։ Մենք ընթրեցինք, իսկ հետո ուտելիքի մնացորդները տարանք ագարակ։ Բայց մինչ ուտելը, մենք օգնեցինք պարտիզպանին, նրա հետ ջրեցինք դպրոցի լանջերը և ծառերը։

 

Հետո մի քիչ ֆուտբոլ խաղացինք և եկան ընկեր Միքայելը և ընկեր Անդրանիկը։ Նրանց հետ մենք վրաններ սարքեցինք։Սկզբում աղջիկների համար, հետո տղաների։Մենք վրաններում պառկեցինք, հանգստացանք։

 

Հետո խաղացինք, նստեցինք վրաններում, բալ կերանք, մինչև եկավ Արամի հայրիկը, և մենք միասին խարույկ արեցինք ու կարտոֆիլ եփեցինք։ 

 

Հենց գիշեր եղավ, մենք գնացինք հյուրատուն ու այնտեղ որոշեցինք, թե ով որտեղ պիտի քնի։ Մենք քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք և շնորհավորեցինք Ալեքի ընկերոջ ծննդյան օրը։ Նա նույնպես մեզ հետ մնացել էր հյուրատանը։  Հետո նախաճաշեցինք ու գնացինք ճամփորդության։ Գիշերակացի մասին այսքանը, իսկ ճամփորդության մասին առանձին կպատմեմ։

Թողնել մեկնաբանություն