Մայրենի

IX

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,

Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
— Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

XII

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տեքստից գտիր և բացատրիր կրակ դառնալ, ապրուստը կտրել, մտքի ծովն ընկած, շեն անել, հալբաթ բառերն ու արտահայտությունները:

կրակ դառնալ-տաքությունից շիկանալ

Ապրուստը կտրել- մարդու ցանած բերքը փչացնել

մտքի ծովն ընկած — մտքերի մեջ լողալ

շեն անել — կառուցել

հալբաթ — Երևի

  1. Վերնագրիր բոլոր հատվածները:

Դավիթը կառուցում է Տիրամոր վանքը-12

Դավիթը ճամփորդում է Մարութա սար-11

Դավիթը իմանում է Մարութա սարի մասին-10

Դավթի նետն ու աղեղը-9

  1. Պատմիր քեզ դուր եկած հատվածը:

XII

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այդ Սասունցի Դավիթը հիշում է անցյալը և վերակառուցում Տիրամոր վանքը:

  1. Քեզ դուր եկած հատվածը նկարիր paint ծրագրով և տեղադրիր բլոգում այդ հատվածի հետ:
XII
Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այդ Սասունցի Դավիթը հիշում է անցյալը և վերակառուցում Տիրամոր վանքը:

Русский

Лето – мое самое любимое время года. Наконец-то заканчиваются холода и начинаются каникулы. Летом можно радоваться солнцу и теплым денькам, отправляться в далекие путешествия и походы. Особенно прекрасна летом природа – шумит зелеными листьями лес, поспевают ягоды, расцветают самые удивительные цветы. Можно бесконечно гулять по цветущим лугам и любоваться на скромные белоголовые ромашки или плести венки из одуванчиков. Приятно зайти в сумрак леса и скрыться от дневного зноя. А если присмотреться внимательно, то наградой за лесную прогулку будут коричневые крепкие боровики и гордые подосиновики.

И только летом оживают реки и озера. Вода в них становится теплой и если тихо сидеть на берегу, можно наблюдать, как над самой головой летают бесстрашные стрекозы, а в воде снуют юркие мальки. На берегу озера тихо и спокойно – так хорошо смотреть на воду и любоваться солнечными бликами на ней. А потом вместе с друзьями долго плавать и нырять с пирса.

Самое мое любимое занятие – это поход по горам. Летом они удивительно красивы – у подножия горы шумит лес, но чем выше поднимаешься, тем сильнее становится ветер и тем красивее становятся скалы. На вершине горы открывается вид на окрестности – внизу блещут маленькие речки и озера, а лес похож на зеленое море. И кажется, что ягоды, которые растут на вершине горы, гораздо вкуснее, чем на даче или просто в лесу. После прогулки можно развести костер, пожарить сосиски и заварить чай из лесных трав.
Я люблю лето и всегда жду его с нетерпением. Ведь именно летом все вокруг расцветает и дышит жизнью.

  1. Расскажи о каком-нибудь путешествии, с классом или семьей, которое тебе больше всего запомнилось.

 

  1. Определи род и число выделенных слов и подбери к ним слово-описание. Например: лето -ср.род, ед.число. жаркое лето.

холода — мн.число, муж.род

каникулы — мн.число, нет рода

солнцу  — ср.род, ед.число

денькам — муж.род, мн.число

природа  —  ж. род, ед.число

листьями — ж. род, мн.число

ягоды — ж. род, мн.число

венки  — мн.число, ж. род

цветы — мн.число, муж.род

реки — ж. род, мн.число

озера — мн.число, ср.род

берегу — муж.род ед.число

стрекозы — ж. род, мн.число

друзьями  — ж. род, мн.число

поход  —  муж.род ед.число

горы — ж. род, мн.число

ветер  —  муж.род ед.число

скалы — ж. род, мн.число

сосиски — ж. род, мн.число

чай — муж.род ед.число

трав — ж. род, мн.число 

жизнью — ед.число ж. род

Բնագիտություն

Բարև ձեզ ես այսօր

կպատմեմ իմ ամենասիրած

կենդանիներից մեկի մասին

կատույի։Կատուն շատ խելացի

կենդանի է սա որ կարդաք

ամենա վերջում կտեսնեք փաստեր։

Դուք գիտեյք որ կատուները

մթուցյան մաեջ կարող են լավ

տեսնել ամենինչ։

Չինաստանում նոր կլոնավորված կատու ...

Նաև կատուները

ունեն տարբեր կատվազգիներ՝օրինակ

վագռ,առյուտ,լեոպարդ և

այդպես շուրնակ փաստեր։

Լավ այսոր այսքանը ցտեսություն։

 

English

Hello, today I will tell you what my family is like

My grandfather is the eldest in our family and his hair is black and white

My grandmother is not very big, she wears glasses and her hair is black!

My dad works hard on his hair, and I’m tired of doing my homework

My mother’s hair is orange, she encourages me to do my homework

My older sister is in the 9th grade. She teaches a lot

My youngest sister is in the first grade, she loves to play with her hair and her arms are black.

Մայրենի

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր հատվածները:

Նախրապա Դավիթը, անվախ Դավիթը

  1. Նկարիր Սասուն քաղաքը:

 

  1. Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:

հոմանիշ կոշիկ — տըրեխ, ոտնաման,  տը + րեխ

  1. Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:

Որովհետև Դավիթը բոլոր վայրի կենդանիներին անտառից հավաքում էր բերում Սասուն ու բոլոր մարդիկ վախենում էին։

  1. Ինչո՞ւ էր Դավիթը բողոքում իր գործից, ինչո՞ւ էր դժվար այդ գործը:

Որովհետև նա գիտեր երկար ականջներով գառ կա, կենդանանիները շատ էին այդ պատճառով դժվար էր իր աշխատանքը։

English

Hello, today I will tell you what my family is like.
There are 7 of us.

My grandfather is the eldest in our family
My grandmother is older than me
My daughter-in-law is younger than my grandmother and she encourages me to do my homework
My mother encourages me to do my homework
My older sister almost goes to 9th grade
My little sister is always playing and she is in the first grade
And I like to read and watch TV, play the phone, and do my homework.

Մայրենի Գոռծնական աշխատանք

Առաջադրանքներ

1.

ա Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Երազ, երգ, երազանք, երանգ, երեսուն, երակ

Փոր, փորել, փորձ, փորձանք, փոշի, փոշեկուլ, փողային,

Աշտարակ, աշուն, աշխատանք, աշակերտ, աշխատասեր, աշխարհ, աշխարհամաս, աշխարհագրություն

Բարդ, բարդի, բարբառ, բահ, բառ, բարձ, բախտավոր, բավարար, բանակ

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր- ամուր, մուրճ

Վազ- ավազ, վազք

Տար- օտար, տարի

Ական- փական, ականջ

Շուն- աշուն, շունչ

Այր- վայր, այրի

Ավար- ձավար, ավարտ

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց- վեց հնչյուն, վեց տառ

Եղինջ- վեց հնչյուն, հինգ տառ

հևիհև- յոթ հնչյուն, հինգ տառ

օթևան- վեց հնչյուն, հինգ տառ

երկյուղ- վեց հնչյուն, հինգ տառ

երբեմն- ութ հնչյուն, վեց տառ

սերկևիլ- ութ հնչյուն, յոթ տառ

պարգև- վեց հնչյուն, հինգ տառ

խխունջ- վեց հնչյուն, հինգ տառ

պատշգամբ- ինը հնչյուն, ութ տառ

ճակնդեղ- ութ հնչյուն, յոթ տառ

2.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատեսնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութդաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Հեռվում աղոտ լույս է երևում:

Աշակերտը սովորում է դժվարին դասերը:

Հոգատար մայրիկը ուտելիք պատրաստեց:

Զինվորի ձերքին պողպատե թուր կար:

Աշխարյում շատ սնահավատ մարդիկ կան:

Իմ հայրիկը շատ գործունյա է:

Բարեգութ մարդիկ միշտ օգնում են ուրիշներին, իսկ դաժան մարդիկ հակառակը:

Փայտե տնակը շատ հեշտ քանդվում է:

Նարեկը պատրաստեց թղթե նավակ:

3.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) ավանդություններ են ստեղծվել:

Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) զգացում էր մնացել:

(Խոսքը վերաբերում, վերաբերվում) Խոսքը վերաբերվում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) հասկացություն է տալիս գեղեցիկի մասին:

Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց) տեղիք տվեց ։

Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած) ուսում առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) զարկեց իր վրանը։

Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր) լուծվում էր։

Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ) բազմիցս:

Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) եկավ զբոսանքի։

Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) այլևդասի տեղն էլ չգիտեր։

Մաթեմատիկա

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

  1. Դավիթը գյուղի գառներին խառնեց ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկի չափ վայրի գազան:
  2. Սանասարը ծնվեց ամենափոքր բնական թվի չափով բուռ ջրից:
  3. Ձենով Օհանի ձայնը տարածվեց 6000-ի 1/3-րդ մասով:
  4. Ձենով Օհանը Դավթի համար Մըսր ուղարկեց 100կգ 6-ապատկի չափ կարագ, մեղր:
  5. Եթե քեռի Թորոսի բարդիով ավլած թշնամու քանակը բաժանես 2-ի ավելացնես 100 և կիսես կստանաս 1800:
  6. Սասունում բնակեցված 40 ընտանիքների տասնապատիկը հավասար է իմ մտապահած թվին:
  7. Բանակում կար 13000 մարդ: Քեռի Թորոսը ավելց 7000-ը: Որքա՞նը մնաց:
  8. Դավիթը Մըսրում խաղում էր 60 երեխայի հետ: նա վնասեց երեխաների 1/3 մասը: Որքա՞նը մնաց:

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ

  1. Սասնա ծռեր էպոսը քանի ճյուղ ունի:
  2. Որ ճյուղն է Սանասարի և Բաղդասարի մասին
  3. Եթե Ալեքսի մտապահած թվի 1/3-ից հանենք 360, կստանանք այն թվականը, երբ արաբները առաջին անգամ արշավեցին Հայաստան (640թ.)
  4. Եթե Ալեքսի մայրիկի մտապահած թիվը բաժանենք 2-ի, հանենք 2, կիմանանք, թե որ դարում է էպոսը ստացել ավարտուն տեսք (8-րդ դար):
  5. Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։

Որն է 1939 երրորդ կարգային միավորը:

Ընտրություն

Խնդիր 1։ Բերված օրինակներում աստղանիշները փոխարինել անհրաժեշտ թվանշաններով․

ա)

Безымянный

6950-4094=2856

բ)

Безымянный

3758+5211=8969

3728+5241=8969

3738+5231=8969

գ)

Безымянный

27×35=135+81=945

դ)

Безымянный

1455:5=291

Խնդիր 2։ Նախորդների օրինաչափությամբ լրացնել դատարկ շրջանակը։

1

8+4-2=10

3+5-3=2

12+1-5=8

Խնդիր 3։  Կետերի փոխարեն անհրաժեշտ է տեղադրել թվաբանական գործողությունների նշաններ այնպես, որ արդյունքում ստացվի նշված թիվը։

e3a81f643ac8b306f2534cb84de0990d

8+2=10+7=17-9=8+8=16-10=6-1=5