ճամբորդություն դեպի շրջված երազ

Բարև ձեզ,  ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։Մենք դասարանով այցելեցինք Հենրիկ Մալյան թատրոն։  Այնտեղ դիտեցինք  Շրջված  երազ ներկայացումը։ Այդ ներկայացման հեքիաթները  գրել է Դոնալդ  Բիսեթը։ Մենք այդ հեքիաթները կարդացել էինքմ  և ներկայացումը մեզ շատ դուր եկավ, որովհետև ծիծաղելի էր։Ներկայացման ժամանակ դերասանները մեր կողմ նետեցին ինքնաթիրներ , և մենք շատ ուրախացանք։Ներկայացման հերոսները շատ էին, իսկ դերասանները հինգն էին։ Առաջին հեքիաթը փղերի ընտանիքի մասին էր։ Հայր փղիկը մոռացել էր իր տղայի ծննդյան օրը։ Կային նաև ոստիկան և ձի, որոնք  քրտնած ապակու վրա նկարում էին ծիծաղելի դեմքեր,   բայց մի օր նրանք  դադարեցին այդպեսի բաներ անել։Մի հեքիաթն էլ  մի Կկար անունով գոճու մասին էր, որը  խնդրում էր  կախարդական աղբույրից,   որ ինքը թռչել կարողանա։ Կախարդական աղբյուրը կարող էր օգնել, բայց չօգնեց, քանի որ Իկարը ցանկանում էր մնալ գոճի, բայց թռչել իմանար, իսկ աղբյուրը կարող էր նրան ուղղակի թռչուն դարձնել։ Բայց Իկարին օգնեցին իր ընկերները։ Իկարը թռավ օդ և հետո ընկավ ջուրը։

Ինձ դուր եկավ մեր ճամփորդությունը։