Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:


շաչել- Սուլոցի նման սուր ձայն հանել

ունկնդիր- Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող մարդ:

հավիտենական- սկիզբ և վերջ չունեցող

մտահոխ — Մտածմունքների մեջ սուզված

2.Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:


Որովհետև, թոռնիկը բարձրաձայն երգում էր։

Թողնել մեկնաբանություն